Farewell Lyrics & Tabs by Arthur Meschian

Farewell

guitar chords lyrics

Arthur Meschian

Album : Hit CollectionPlayStop

Դռները մեկ առ մեկ փակում
կյանքիս անցած էջերի պես,
էջերը լույս պահում սրտում,

մնացածը տալիս քամուն
- և հեռանում
- բարով մնաք…Բարով մնաս իմ մանկություն,
որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
աքսորների խուլ ահազանգ
- կռիվ ու խաղ
- բարով մնաք…
Բարով մնաք – իմ ընկերներ
որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
ես կհիշեմ ամեն վարկյան
նրանց, որոնք արդեն չկան,

որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
ես կհիշեմ ամեն վարկյան
նրանց, որոնք արդեն չկան,
- օրհնյալ լինեք
- բարով մնաք…
Բարով մնաս դու իմ քաղաք
և փողոցներ իմ հարազատ,
ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
- ես դեռ կգամ
- բարով մնաք…
Ինքս ինձնից եմ հեռանում
և կամուրջները ետդարձի ես չեմ այրում…
ես հեռանում եմ, որ դառնամ,
հազար փակված դռներ բանամ
- հիմա գնամ
- բարով մնաք…
Մնաս բարով, վերջին իմ սեր,
կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր…
գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
և կորուստի դռները բաց
- ես փակեցի
- բարով մնաք…

Like us on Facebook.....
-> Loading Time :0.0046 sec